Վերադարձի քաղաքականություն

Մեզ համար առաջնայնություն է ձեզ մատուցել թարմ մթերքներից պատրաստված ճաշատեսակեր, քանի որ մեր խոհարարները պետք է պատրաստվեն ձեզ հյուրընկալելու ուստի  6 անձից ավել քանակ ունեցող խմբերի համար խնդրում ենք նախապես պատվիրել ձեր այցը։ 

Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ Դրույթներին և պայմաններին, որպեսզի տեղեկանաք, թե ինչպես Ձեր տվյալները կարող են օգտագործվել և պաշտպանված լինել:

  • Ձեր մեր կողմից հաստատած պատվերը չեղարկելու դեպքում 
  • Մեկ շաբաթ առաջ, ապա ընկերությունը վերադարձնում է պատվիրատուին ստացած գումարին ամբողջությամբ (100% գումարի վերադարձ)՝ չհաշված բանկի պահումները
  • Մինչև 24 ժամ առաջ, ապա ընկերությունը վերադարձնում է պատվիրատուին ստացած գումարն ամբողջությամբ։
  • Պետք է հաշվի առնել, որ պատվերից հրաժարում է համարվում նաև պատվերում նշված օրը և ժամին չներկայանալ։  Այս պարագայում խնդրում ենք նախապես տեղեկացնել։

*Անվավեր կրեդիտ քարտերի դեպքում «Ծաղկունք ռեստորան և գլխատուն»-ը իրավունք ունի պահանջել նոր գործող կրեդիտ քարտ և չեղարկել ամրագրումը, եթե հարցումից 24 ժամ անց չտրամադրվեն նոր գործող տվյալներ:

Ընդհանուր դրույթներ

  •  Վճարումները կատարվում են ժամանելիս կանխիկ՝ բացառապես ՀՀ դրամով կամ քրեդիտ քարտով (Visa, Master Card, ArCa): Հնարավոր է նաև բանկային փոխանցում և օնլայն վճարում tsaghkunk.am կայքում (մինչև այցելությունը):
  •  «Ծաղկունք ռեստորան և գլխատուն»-ը իրավունք ունի՝ վաղաժամ դադարեցնել ծառայությունների մատուցումը, եթե Հյուրի կողմից խախտվել են ներքոգրյալ կետերը և չվերադարձնել  կանխավճարը։
  • «Ծաղկունք ռեստորան և գլխատուն»-ը պատասխանատվություն է կրում միայն այն տրանսպորտային միջոցի անվտանգության համար, որը կայանվել է  «Ծաղկունք ռեստորան և գլխատուն»-ի կանգառում։ Պատասխանատվությունը ենթադրում է տրանսպորտային միջոցին պատճառած վնասը և չի ենթադրում դրա մեջ առկա արժեքավոր իրերի/գումարի կորստի փոխհատուցում:
  • Կողմերի միջև տարաձայնությունները (օրինակ՝ գումարի ուշացման կամ չմուծման դեպքում) լուծվում են բանակցությունների միջոցով, չլուծման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

     

Անհաղթահարելի ուժի ազդեցություն

  • Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական կամ քաղաքացիական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների ծառայության դադարեցումը, ահաբեկչական գործողությունները, պետական մարմինների ակտերը, համաճարակային իրավիճակները և այլն), որոնք անհնարին են դարձնում պարտավորությունների կատարումը։ Նման իրավիճակներում հայտնված Կողմը մյուս Կողմին հնարավորինս շուտ պետք է տեղեկացնի անհաղթահարելի ուժի առկայության մասին:
Hello, Thank you for choosing our restaurant for your reservation. We have received your request and will connect with you as soon as possible to confirm your reservation.